Հայաստանի օդային տարածքը չի վերահսկվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկվանից Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր ադրբեջանական օդանավերի համար: Ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական:
Երեկվանից Ադրբեջանի օդային կապը Նախիջևանի հետ ապահովում է Հայաստանը, բարեհամբույր տրամադրելով իր օդային տարածքը:
2000-ականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: Եվ ինքն էլ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը:
Էսօր, Իրանի արգելքից հետո, հանկարծ, որպես «Ճանապարհների ապաշրջափակման պատրաստակամության հիմնավորում (այդպես է ներկայացնում ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը)» AZAL-ի օդանավերն սկսել են օգտագործել ՀՀ օդային տարածքը:
Որն, ի դեպ, իրենց համար ավելի ձեռնտու է տնտեսական տեսակետից` կրճատում է թռիչքի ժամանակը, ինչն իր հերթին բերում է վառելիքի և այլ ծախսերի կրճատում:
Փաստորեն «ազգընտրյալ», ուսապարկերի հակահիգիենիկ տիրակալն առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա, նորից Նոյեմբերի 10 է ստորագրել:
Ես չգիտեմ էս անպատիվ, անամոթ, խայտառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ:
Սա փաստորեն էն դեպքն է, երբ ՀՀ շահերի պաշտպանն էս պահին դարձել է Իրանը: Իհարկե, նա ԻՐ շահերն է պաշտպանում, ինչը համընկնում է մեր շահերի հետ:
Ու մեզնից հասնում է միայն խաղարկել ստեղծված իրավիճակն ի շահ մեր երկրի:
Բայց նորից ՈՉ, նիկՕլՎավայեվիչի կառավարությունը շարունակում է նրա իսկ կողմից հաստատագրված «սխալների սիստեմատիկ կիրառման քաղաքականությունը»:
Էս անգամ էլ, ինչպես միշտ, ի շահ թուրքերի:
Եվ ի վնաս Հայաստանի, նույնպես ինչպես միշտ:
Էս անգամ նաև ի վնաս մեր միակ մնացած աջակից Իրանի:
Դավաճանությունն էլ ի՞նչ գույնի է լինում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը