08 07 2023

Իշխանությունն ի դեմս ՊՆ-ի, ինքնակամ հրաժարվում է իր «պաշտպանած» ժողովրդի մեկնած ձեռքից. Հակոբ Ճաղարյան

Իշխանությունն ի դեմս ՊՆ-ի, ինքնակամ հրաժարվում է իր «պաշտպանած» ժողովրդի մեկնած ձեռքից. Հակոբ Ճաղարյան

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրում է.

«40 օր առաջ` Հունիսի 1-ին ուժի մեջ մտավ ՀՀ «Զենքի մասին» նոր օրենքը.
Ցանկացած նոր օրենք, տրամաբանորեն, կոչված է բարելավելու նախկինում գոյություն ունեցողը:
Ես բազմիցս խոսել եմ նրա մասին, որ սա «նոր» օրենք չի:

ՆՈՐ օրենք կլիներ, եթե հիմնովին փոխվեր մոտեցումը զենքի հանդեպ:
Ստեղ նորություն չկա էդ հարցում:

Էդ պատճառով չեմ կրկնվի, ու չեմ անդրադառնա հին օրենքի հետ համեմատվելու եզրերին:

Դիտարկենք իրողությունը`
Ցանկացած նոր օրենք պիտի հաստատվի  մի շարք նախարարություններում` Արդարադատության, ֆինանսների, Առողջապահության, Պաշտպանության, Ոստիկանությունում ....
Ու երբ «նոր» օրենք ես նախաձեռնում, պիտի հաշվի առնես, որ էդ բոլոր մարմիններում քո բոլոր ցանկությունների իրականացման դեմ մղվող պայքարը, նույնիսկ եթե դրանք լավագույն նպատակների վրա են հիմնված:

Էդպես էլ տեղի ունեցավ:
Նախ Ոստիկանությունում որոշակի ճշգրտումներից հետո, ի զարմանս ինձ, բավականին արագ համաձայնեցվեց:
Հետո «լուրջ աշխատանք» կատարեց Առողջապահության նախարարությունը: Որի արդյունքում` սահմանափակումների մեջ էնպիսի գլուխկոտրուկ է, որ ՑԱՆԿԱՑԱԾ զենք գնել ցանկացողի կարող են մերժել:

Եվ վերջապես հասավ ՊՆ...
Էստեղ ես մի փոքր անոնս անեմ`
2018 թ. տվյալներով ՀՀ-ում քաղաքացիների մոտ շրջանառության մեջ կար մոտ 46.000 միավոր զենք: Դա նշանակումա, որ զենք ուներ էդ թվի ոչ ավել, քան 2/3 թվով մարդ: Որովհետև շատերը հարթափող գնել են, որ 5 տարվա ստաժից հետո հնարավորություն ունենան գնել նաև ակոսափող զենք: Այսինքն նշածս թվի 1/3 -ը գոնե ուներ 2 զենք:

Մի շարք զենքի սիրահարներ էլ, ինչպես և ես, ուներ կոլեկցիոների լիցենզիա, և մի քանի զենք:
Պատերազմից հետո պատկերը փոխվեց: Ու շատերը հասկացան, որ զենքը միայն որսի համար չի, այլ, առաջին հերթին` ինքնապաշտպանության:
Ենթադրենք` զենք գնել ցանկացողների թիվը եռապատկվել է (շատով եմ ասում):
Դա նշանակում է, որ ՀՀ-ում շրջանառության մեջ կարող էր գտնվել ամենաշատը 150.000 միավոր զենք: Որից ամենաշատը 50.000 միավոր ակոսափող:
Նոր օրենք գրողներն էս հարցով արել են քայլ առաջ, որ մարդիկ առանց 5 տարվա հարթափողի ստաժի կարողանան ակոսափող ձեռք բերել:
Նշածս 50.000-ին դրա կեսն էլ ավելացնելով կստանանք ընդամենը 70-75 հազար միավոր:
Իսկ հաշ ի առնելով էն փաստը, որ էդ թվի 1/3 -ից ոչ ավելին էր լինելու մարզված, ու պաշտպանության պատրաստ, կստացվեր մոտ 25.000-անոց պոտենցիալ աշխարհազոր:
Այ ստեղ ՊՆ ագենտուրան արդեն չէր կարող դա թույլ տալ:
Ու ի՞նչ արվեց... հեչ, ընդամենը մտցվեց շատ տրամաբանական պահանջ` ԱՌԱՋԻՆ անգամ զենք գնողների համար պարտադիր մարզումներ ՊՆ ենթակա կառույցներում:
Եվ...  ՉՍՏԵՂԾՎԵՑ ոչ մի կառույց:

Փաստորեն` առաջին անգամ զենք գնել ցանկացողները զրկվեցին նույնիսկ նախկինում իրենց թույլատրված հարթափող զենք ունենալու հնարավորությունից:
Նույնիսկ էն քիչ լավը, որ պարունակում էր նոր օրենքը, անդրադարձավ ՄԻԱՅՆ արդեն զենք ունեցողների վրա:

Իսկ զենք ունեցող մարդն ավելի քիչ կարիք ունի երրորդ կամ չորրորդ զենքի, քան առաջինն ունենալ ցանկացողը:
Ինչը նշանակում է, որ նշածս 25 հազար պոտենցիալ աշխարհազորը չի լինի ոչ մի պարագայում:
Սա է իրականությունը:
Իշխանությունն ի դեմս ՊՆ-ի ինքնակամ հրաժարվում է իր «պաշտպանած» ժողովրդի մեկնած ձեռքից:
Հստակ պատկերացնելով իր արածի արդյունքը, հստակ ընդգծում է, որ զենք ունենալ ցանկացողների թվի ավելացումը չի մտնում իշխանության պլանների մեջ:
Թքած, թե էդ մարդիկ պոտենցիալ աշխարհազոր չեն: Նրանց պահած երկիրն իրենց չի հետաքրքրում: Հանկարծ էդ զենքն իրենց դեմ ուղղել ցանկացող չլինի:

Ի՞նչ կարելի է անել էս իրավիճակում:

Շատ պարզ մի բան`
1. ԱԺ-ում ընդունել մի օրենսդիր ակտ, որ մինչ ՊՆ համապատասխան գործառույթն իրականացնելը առաջին զենքը ձեռք բերելու համար ղեկավարվել նախորդ օրենքի պահանջներով: Այսինքն` մարդկանց չզրկել զենք ձեռք բերելու նրանց Սահմանադրական իրավունքից:
Բացառել խտրականությունը զենք ունեցողների, և ունենալ ցանկացողների միջև:
Էստեղ խոսքս միայն «իշխող» քպ-ին չի վերաբերվում:
Նույն հայրենիքը նաև ընդիմություն ներկայացողներինն է:
2. Սկսել հետաքննություն, ՊՆ-ում սաբոտաժի հեղինակներին հայտնաբերելու: Եվ բոլոր, նույնիսկ չնչին մասնակցություն ունեցողնեուին պատժել հայրենիքի դավաճանության հոդվածով։


Կետ 1.-ի իրականացման դեպքում ՊՆ սաբոտաժը կզրոյանա անմիջապես:
Կետ 2.-ը մնացած թաքնված գործակալներին դաս կլինի
Ես հարցի լուծումն էս ձևով եմ տեսնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ