30 09 2021

Պետությունը պետք է հոգա ՊՇՌ թեստի ծախսերը. ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահ



Կառավարության շենքի մոտ էին հավաքվել  ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները՝   ՀՀ առողջապահության նախարարին հանդիպելու  և  իրենց պահանջները ներկայացնելու նպատակով:  Կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  նախարարին  ցանկանում են փոխանցել, որ եթե թեստավորման ինքնարժեքը 2000 դրամ է և պետությունը պարտադրում է մարդկանց թեստավորվել կամ պատվաստվել, ապա պետությունը պարտավոր է այդ ծախսերը հոգալ։

«2 հազար դրամը շատ չնչին գումար է, եթե հաշվենք՝ իրենք մի ամիս պարգևավճար չստանան, կարող են աշխատավորների իրավունքները պաշտպանել և այն պարտադրանքը, որ սահմանել են պատվաստվելու կամ թեստավորվելու համար, թեստավորման ծախսերը նույնպես հոգա պետությունը»,-ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ