«Գարնանը երբ ճանապարհները չորացան ազերիները հարձակվելու են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թալին Ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
«Ես կոչ եմ անում հայ ազգին, որ պատրաստվեն և հանկարծակիի չգան: Առաջին կարևոր հանգամանքը տանը սննդամթերքի պաշար ունենալն է, քանի դեռ ժամանակ ունենք»,- ասաց Կարապետյանը:
ԵԿՄ նախագահի ընտրության վերաբերյալ Կարապետյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից. միայն մեկ հարց ուղղեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին. «Պարոն Միքայելյան 1993 թվականի ձմռանը, երբ թուրքերը հետ վերցրին Քելբաջարը, ինչո՞ւ փախաք Քելբաջարից»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը