06 08 2020

Եթե քաղաքապետը շատ է վախենում, թող գնա․ կգա այն մարդը, ով չի վախենում աշխատի․ Սարգիս Կարապետյան



Քաղաքապետը ինքը պետք է հասկանա՝ հիմա թաքնվում է, չի թաքնվում՝ ինքը պետք է այդ որոշումը կայացնի, բայց ինքը 80 տոկոս ձայն է հավաքել: Եթե հիմա ինքը շատ է վախենում, թող թողնի գնա, կգա այն մարդը, ով չի վախենում այս պայմաններում գա ու աշխատի քաղաքի բարօրության համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանը։

«Ինքը 1,5 մլն բնակչության անվտանգության երաշխավորն է, եթե վախենում է ու թաքնվում է, հասարակ քաղաքացիները ումի՞ց պետք է պահանջեն իրենց անվտանգությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ