ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը: Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Բանախոսի խոսքով՝ արդյունքում` հանրապետությունում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման ևս 37 ծրագիր: Այս գործընթացի ավարտից հետո կլինեն 77 համայնք և Երևանը: Ընդհանուրը՝ 78 համայնք, այդ թվում ազգային փոքրամասնություններով բնակեցվածները:
«Ավելի շատ բնակավայրեր այսօր միավորված են, քան չմիավորված: Կառավարությունը որոշում կայացրեց, որ վարչատարածքային բարեփոխումները շարունակվեն: Արդեն կառավարությունում հավանության է արժանացել համապատասխան նախագիծը և ներկայացվել ԱԺ: Այդտեղ նշված է, որ դեկտեմբերի 5-ին այդ միավորված համայնքների ընտրությունները պետք է անցկացվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը