24 12 2021

Այն համայնքում, որտեղ իշխանությունը չի հաղթում, այդտեղ առաջացնում են ճգնաժամ․ Արամ Վարդևանյան



«Կարծում եմ այս իշխանութուններն իրենց նոր քաղաքական կամքն են արտահայտել, այն է՝  իրենց պետք չեն ՏԻՄ ընտրություններ․ այսինքն՝  որտեղ,  որ իշխանությունը  չի  հաղթում, այդտեղ առաջացնում են ճգնաժամ։ Մի տեղ մանդատներն են վայր դնում, մյուս տեղ համայնքի ղեկավարին ու ավագանիներին են կալանավորում,   մի տեղ ահաբեկում են, այսինքն այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք անելու են այն , ինչ ուզում են․ այն ընտրությունը,  որ իրենք չեն հաղթում, դա, ըստ իրենց,  ընտրություն  չէ»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝  Yerevan.Today-ի հետ ունեցած զույցում։  

«Համայնքներում ապրող մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ մենք ապրում ենք բռնապետության մեջ․  որտեղ իշխանություններն ինչ կուզեն կորոշեն և իրենց որոշածն էլ կպարտադրեն»,-նշեց Արամ Վարդևանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ