Կամ դուք լուրջ չեք ընդունում ձեր քաղաքական ղեկավարի խոսքերը, կամ չեք կարդացել, կամ էլ նա ստում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։
Խամոյանը նշեց, որ մեկ շաբաթ է չի կարողանում գտնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«Մարդը էս ամբիոնից խոստում է տալիս ասում է կարող եք գալ, ծանոթանալ այն նամակին, որն ուղարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջարկություններին և պատասխաններին։ Կրկնում եմ մեկ շաբաթ է չեմ կարողնում գտնել Արարատ Միրզոյանին, որ ծանոթանամ այդ փաստաթղթերին»,-ասաց Խամոյանը
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը