03 03 2022

Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքն ընդունելի չէ․ Այգեպարի վարչական ղեկավար



«Հարություն Մանուչարյանին առաջադրված մեղադրանքների հետ  բացարձակ համաձայն չեմ , ընդունելի մեղադրանքներ չեն ։ Երևի քաղաքական իշխանությունն էլ կտեսնի, որ Հարություն Մանուչարյանի արարքի մեջ  ոչ մի հանցակազմ չկա։ Համայնքների խոշորացումից  հետո , ես, որպես Այգեպարի վարչական  ղեկավար,  գոհ եմ։  Այն հարցերը, որ այս 2 տարվա  մեջ լուծվել է Մանուչարյանի շնորհիվ,   տարիների ընթացքում   լուծում չեն  ունեցել ։  Էսօր գյուղը, Մանուչարյանի շնորհիվ,   ունի  24 ժամյա ջրամատակարարում , գիշերային լուսավորություն ։ Այս ընթացքում Մանուչարյանն ինչ անազատության մեջ է խնդիրներն ակնհայտ  զգացնել են տալիս , համոզված եմ,  եթե ազատության մեջ լիներ այդ խնդիրներն անմիջապես կլուծվեին»,-նման կարծիք հայտնեց բնակիչներից մեկը՝  անդրադառնալով Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մկրտչյանին առաջադրված մեղադրանքին։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։  Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ