12 09 2021

Որ կուսակցություններն են գրանցվել Գորիս, Տեղ և Տաթև համյանքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար

Որ կուսակցություններն են գրանցվել Գորիս, Տեղ և Տաթև համյանքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար

Այսօր ժամը 18։00-ին ավարտվում է հոկտեմբերին կայանալիք Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։ 

Ժամը 14։00-ի դրությամբ Գորիսի թիվ 34 կենտրոնական ընտրական հանձնաժողովում մասնակցության հայտ են ներկայացրել` 

Գորիս համայնք
1. Առուշանյան դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ
2. ՀԱԿ կուսակցությունը՝ Կարեն Լազարյանի գլխավորությամբ
3. ՔՊ կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի գլխավորությամբ

Տեղ համայնք
1. ՔՊ կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի գլխավորությամբ

Տաթև hամայնք
1. ՔՊ կուսակցությունը՝ Արթուր Մաթևոսյանի գլխավորությամբ
2. Ապրելու երկիր կուսակցությունը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ
3. Շանթ դաշինքը՝ Շանթ Հարությունյանի գլխավորությամբ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում քվեարկությունը կանցկացվի հոկտեմբերի 17-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ