09 09 2021

ՀայՓոստը վաղը կվերսկսի կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումները

ՀայՓոստը վաղը կվերսկսի կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումները

ՀայՓոստի միջոցով սեպտեմբերի 10-ից ժամը 15:00-ից սկսած կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կշարունակվեն իրականացվել: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հայտարարությունից:

Ավելի վաղ ՀայՓոստը հայտնել էր, որ  կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները դադարեցվել են, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից բավարար չափով ֆինանսական միջոցներ դեռ չեն ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ