Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․
«Տեխզննումը պարզեցնելու փոխարեն ավելի են բարդացրել
Օրեր առաջ կառավարությունը հաստատեց ավտոմեքենաների տեխնիկական զննության կարգը՝ դա ներկայացնելով որպես աննախադեպ «բարեփոխում»։ Դրական պետք է համարել այն, որ կապված ավտոմեքենայի շահագործման տարեթվից տեխզննման ժամկետները տարբեր են լինելու։
Միաժամանակ չգիտես ինչու՞, որպես մեծ ձեռքբերում, նշվում է, որ հանվել է դիմապակու վրայից տեխզննման կտրոն փակցնելու պարտադիրությունը։
Իսկ իրականում, տեխզննման գործընթացը դարձել է ավելի ժամանակատար և աշխատատար։ Մասնավորապես՝
եթե նախկինում վարորդը
Քայլ 1․ այցելում էր բանկ, այնտեղ իմանում և վճարում էր իր ավտոմեքենայի գույքահարկի, բնապահպանական վճարի և տեխզննման ծառայության համար և ստանում տեխզննման կտրոնը,
Քայլ 2․ գնում էր տեխզննման կենտրոն և անցնում տեխզննումը,
ապա ներկայումս նույն վարորդը՝
Քայլ 1․ այցելում է համայնքապետարան, վերցնում ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկի թերթիկը,
Քայլ 2․ գնում է բանկ, վճարում է գույքահարկը,
Քայլ 3․ վերադառնում է համայնքապետարան, որտեղ հաստատվում է, որ այլևս պարտք չունի,
Քայլ 4․ վերադառնում է բանկ, վճարում բնապահպանական վճարը,
Քայլ 5․ գնում է տեխզննման կենտրոն, այնտեղ վճարում տեխզննման ծառայությունների համար և անցնում տեխզննում։
Այսպիսով՝ եթե նախկինում տեխզննման գործընթացը երկու քայլով էր իրականացվում, հիմա՝ հինգ։
Հ․Գ․ Կարևորը՝ տեխզննման կտրոն չենք փակցնում․․․․»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը