02 09 2021

30 տարի կյանք էինք ներդրել , մեր մեղքով չէ, որ տեղահանվել ենք․ քաշաթաղցի



Կառավարության դիմաց այսօր  բողոքի ձայն են  բարձրացրել Քաշաթաղի շրջանից տեղահանված, պատերազմի հետևանքով տուն և ունեցվածք կորցրած բնակիչները։ Yerevan Today-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանային թերթի խմբագիր Զոհրապ Ըռխոյանը նշեց, որ տեղահանվածների պահանջը սեփական  օթևան, տանիքի ունենալն է․

«Մեր պահանջն է, որպեսզի մեզ տնով ապահովեն, քանի որ մեր մեղքով չէ, որ մեր տները կորցրել ենք ․․․ էսօր Աբովյան քաղաքում  մոտ 20 տեղահանված ընտանիք է ապրում էնպիսի պայմաններում, որ հնարավոր չէ, այդ մարդկանց էլ են ժամանակ տվել, որ դուրս գան իրենց կացարանից»,-նշեց մեր զրուցակիցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ