24 11 2022

Չթողեցին, որ մեր հագի շորից բացի մի դակումենտ գոնե վերցնեինք հետներս․ քաշաթաղցի



Մեզ ասել են Բերձորից երեք օրով տեղափոխվեք Կապան, վիճակը կկայունանա՝ հետ կգաք ձեր տներ, անասուններին երեք օրվա կեր ենք լցրել դեմները, հագիս շորերով , դամաշնիկներով դուրս ենք եկել ու մեկ էլ զանգում են՝ վերջացավ , թուրքերը լցվել են ձեր տները, վերջ ․․․ հիմա մենք առանց դակումենտ, առանց մի մազ տնից վերցնելու դրսերն ենք մնացել, մերրորդ տունն ենք փոխում,ոչ վարձի փող ունենք ոչ ապրուստի միջոց, ի՞նչ անենք, գանք հրապարակ Փաշինյանի հետ նոր տարի անենք>։ Այսօր  Կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիա էին անում Քաշաթաղից տարհանվածները, որոնք չեն կարողանում  թշնամուն Հայստանի կառավարության հարկադրանքով տված իրենց տներից հետո սերտեֆիկատներով տուն առննել։ Նշենք 400 տարհանված քաշաթաղցիներից միայն երկուսն են հաջողել տուն առնել փոխհատուցման ծրագրով, այս փուլում  սառեցվել է  տարհանված արցախցիների՝ սերտեֆիկատներով տներ առնելու գործարքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ