Մենք արդարություն ենք ուզում: Իմ տունը 10 միլիոն դրամ է, բայց հաշվել են 6.5 միլիոն դրամ, հիմա 3 միլիոն դրամը պետք է իմ գրպանից դնեմ, որ էդ տունն առնեմ: Իսկ կառավարությունը, որ խոսում է, ասում է՝ 10 միլիոն դրամ արցախցիներին հասնում է, բայց էդքան իրենք չեն տալիս: Հայաստանում արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշում եմ, որ օրինակ՝ բազմազավակ ընտանիքներ կան, ինչ տուն պետք է կարողաանն գնել այդ 10 միլիոնով, երբ Քաշաթաղում մեծ տներ են թողել ու դուրս եկել:
«Իմը բազմազավակ ընտանիք է, 4 երեխա ունեմ, 10 միլիոնով ինչ տուն առնեմ, չկա տուն, 4 փորքր էրեխեքին ուր տանեմ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը