NEWS.am-ը գրել է․
Գորիս-Կապան ավտոճանապարհը բացվել է, ռուս-ադրբեջանական անցակետեր են տեղակայվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Ճանապարհն ամբողջությամբ բացվել է, բայց Որոտան և Նոր Առաջաձոր բնակավայրերի հատվածում՝ ճանապարհի մեջտեղում, ռուս և ադրբեջանցի սահմանապահ ուժերի համատեղ անցակետ է տեղակայվել: Հայ սահմանապահները, հավանաբար հարևանությամբ են գտնվելու»,- նշեց համայնքապետը:
Փարսյանը նշեց, որ ռուս-ադրբեջանական անցակետը, հավանաբար, մշտական է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը