23 08 2021

Այսօրվանից Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը. ՀԿԵ

Այսօրվանից Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը. ՀԿԵ

Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ-Երևան երթուղին սպասարկելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը: Այն կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքը: Այս մասին հայտնում են ՀԿԵ լրատվական ծառայությունից։

Ընկերության ղեկավարությունը խոստացել է նոր շարժակազմը շահագործմանը հանձնել օգոստոսի սկզբին կայացած շնորհանդեսի ժամանակ: Միևնույն ժամանակ, էլեկտրագնացքի ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել. Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր ժամը 19:00 -ին, իսկ Երասխից` 6:30-ին:

ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ և Երասխ կայարանները` մինչև 700 դրամ (նախկինում` 600 դրամ):

Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԿԵ-ի պաշտոնական կայքը` www.railway.am:

Ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի պաշտոնական կանոնները, բժշկական դիմակներ կրել տարածքներում և գնացքներում և անպայման օգտագործել հակասեպտիկներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ