07 02 2021

Չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները. ՀԿԵ

Չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները. ՀԿԵ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից: Այս մասին տեղեկանում ենք Հարավկովկասյան երկաթուղու ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի ուղևորներ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից: Տվյալ երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով: Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ