Ամեն անգամ խոստանում են, թե գնացեք, ամեն ինչ կանենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ շենքի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը և ընդգծեց, որ չնայած խոստումներին, կառավարության կողմից այդպես էլ ոչինչ չի արվում իրենց երեխաներին, կամ նրանց մարմինները գտնելու համար:
«Վերջին անգամ ԱԱԾ-ից պատասխանել են 15 օր սպասեք՝ մինչև ամսի 15-ը, հաստատ պատասխան կունենանք, որքան գիտեմ 4 օր անցել է 15-ից, բայց ոչ մի պատասխան չունենք, ոչինչ չեն անում: Այ սենց սպասելով, խաբելով, խաբելով բերում են էստեղ»:
Ամբողջականը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը