31 08 2023

Պապիկյանին հարց չունեմ, այլ պահանջ ունեմ. խաբեությամբ տարել հանձնել են տղայիս, հիմա թող բերեն. անհետ կորածի ծնող



Մայիսի 2-ից Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում է նշանակված, սակայն ամեն օր հետաձգում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը։

«Ասում են՝ այսօր գնա, վաղն արի եւ այդպես շարունակ, խոստացած հանդիպումը չի լինում։ Պահանջում եմ՝ ոնց տարել է իմ տղային, այդպես էլ թող բերի։ Տեղ չի մնացել, որ չենք դիմել, բայց մեզ բանի տեղ դնող չկա։ Ոստիկաններին ո՞ւմ դեմ է հանել, մայրերի՞։ Այդքան տղամարդ չես։ Ինքը պետք է ծառայած լիներ, որ հասկանար սպայի խոսքի կշիռը։ Մեր երեխեքի արյան հաշվին են իրենք ապրում ու պաշտոններ գրավում։ Պապիկյանը ո՞վ է, որ այսքան վազեմ իր հետեւից, ինքը պետք է վազի մեր հետեւից ու ծնկաչոք ներողություն խնդրի, ոչ թե վախից մտնի ծակը։ Դու որ մեզ հետ հանդիպումից ես վախենում, բա թուրքից ի՞նչ կլինես»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ