30 06 2022

Ես էլ ո՞ւմ դիմեմ, գնամ Ալիևին դիմե՞մ. անհետ կորածի ծնող



Զզվցրել, թողել են, պատերազմից արդեն ինչքան է անցել, ինչ քթսան դիակ են ցույց տվել, խիղճն էլ է լավ բան: Կառավարության դիմաց Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի հայրը:

«Վարչապետի հետ հանդիպման ենք գնում, բերետավորը բռնում տանում է, ո՞ւմ դիմենք: Գագո չեղածը հետս կապնվել է, ասում է, որ համընկնում կա, բայց ինչի՞ն համընկնում կա: Ինձ ասում են, որ տղադ զոհվել է, բայց եթե զոհվել է, դիակն ինձ տվեք»: 

Անհետ կորածի հայրը նշում է, որ ոչ մի տեղ իրեն սպառիչ պատասխան չեն տվել, մեկ ասում են համընկնում կա, մեկ էլ ասում են, որ չկա: Հիմա էլ պահանջում է Փաշինյանի հետ հանդիպում, բայց իրեն լսող չկա. «Թող գան ու պատասխան տան, եթե հանդիպում չնշանակեն, ես իմ արածների համար պատասխանատու չեմ»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ