«Մեր կառավարությունը բան չի ասում, 8 ամիս տանում, բերում է, ինչքա՞ն կարելի է խաբել: Չէ՞ որ մայր եմ, քոռ դանակով մեր վիզը կտրում են»,- Երևանում ՌԴ դեսպանության մոտ ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
Նշենք, որ անհետ կորած, գերեվարված զինծառայողների ծնողները հավաքվել են դեսպանության մոտ՝ խնդրելով ՌԴ կառավարությանն օգնել իրենց երեխաներին գտնելու, հետ վերադաձնելու համար:
«Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկները, պահել են: Ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, հերոս է, երեխաների հայր է: Կառավարությունը թոզ է փչում մեր աչքերին»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Նա պատմեց, որ 28-ամյա որդու հետ վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 20-ին, դեպքը տեղի է ունեցել հաջորդ օրը. «Գեներալ Մակարյանի հրամանով տարել են Զանգելան, հիմա ասում են՝ վրիպում է եղել: Էջմիածնի քիմիկների զորամասից է եղել: Հեշտ ձևով տարան երեխեքին գրաված տարածք, գիտեին, որ ամսի 20-ին տարածքը գրավված է:
Բերեք մեր երեխքին, տվեք մեզ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը