Երևանի սահմաններում, ըստ գոտիականության և ըստ տարիների, աստիճանաբար կկրճատվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հարկային օրենսգրքի» փոփոխություն կատարելու նախագծին։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով նպատակը Երևանից դուրս բնակարանաշինությունը խթանելն է: Նա հայտնեց, որ ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 000-ը, որոնց միայն 7 տոկոսն է բնակարաններ գնել մարզերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը