06 10 2021

Փոխնախարարի տրամաբանությամբ՝ ես էլ ասում եմ՝ չկա հիփոթեքային վարկի ամսավճար, որը 6000 դրամ է․ Թադևոս Ավետիսյան



«Մենք քննարկում ենք «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատվության մասին» օրենքում փոփոխությունները, և նախագծի հեղաինակը՝ կառավարությունը, առաջարկում է, որ սոցփաթեթին տարեկան հատկացվող 72 հազար դրամի ծախսման ուղղություններում ավելացվի ևս երկու ուղղություն։ Մենք առաջարկում ենք, որ այդ նույն տրամաբանությամբ սոցիալական փաթեթի գաղափարին նաև օրենքով և կառավարության որոշմամբ սահմանված նպատակներին անհամեմատ ավելի համապատասխանող մի քանի առաջարկներ, որոնք այդպես էլ չընդունվեցին։ Ես կարևորում եմ բնակարանային վարձի հատուցումը։ Հիմա, երբ հիմանական զեկուցողն ասում է, որ 72 հազարով չկա բնակարան, որի վարձը կարելի է տալ, նույն տրամաբանությամբ ես էլ ասում եմ՝ չկա հիփոթեքային վարկի ամսավճար, որը 6000 դրամ է կազմում»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ