02 08 2021

«Հայաստան» խմբակցությունը Մխիթար Զաքարյանին առաջադրեց ԱԺ նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանին

«Հայաստան» խմբակցությունը Մխիթար Զաքարյանին առաջադրեց ԱԺ նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանին

Այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկեց ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը։

Երեք խմբակցություններն առաջադրեցին ԱԺ նախագահի՝ իրենց թեկնածուներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենց դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածուն Մխիթար Զաքարյանն է։ Իսկ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ իրենց դաշինքի ԱԺ նախագահի թեկնածում «Հայաստան» դաշիքնից Արթուր Սարգսյանն է։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքից առաջադրված երկու պատգամավոնրը կալանավորված են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ