28 07 2021

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել Է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել Է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, քննարկվել է նաև Աֆղանստանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առկա իրավիճակը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:


«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր։ Բացի այդ, անդրադարձ է եղել նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ Աֆղանստանում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը» - մասնրամասնել է Պեսկովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ