Կամերային երաժշտական թատրոնի անձնակազմն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Ինչպես հայտնի է նախարարությունը որոշել է միավորել Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոններն, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել։ Yerevan.Today-ի հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նշեց, որ երկու թատրոնների պայմանները ամբողջովին տարբեր են՝ սկսած շենքային պայմաններից․
«Մեր թատրոնը կոչվում է կամերային երաժշտական, կամերային բառն ինքնին հուշում է , որ փոքրիկ է, փոքրիկ տարածության մեջ ստեղծվելն են փոքրիկ ներկայացումներ՝ ժանրի մեջ յուրահատուկ քիչ քանակությամբ հանդիսատեսի համար նախատեսված, բնականաբար մեծ թատրոնում այդ ներկայացումները պարզապես կվերանան և մեր ներկայացումները չեն կարող ներկայանալ, որովհետև մեր ներկայացումները փոքր բեմի համար են։ Անընդհատ չարչրկվում է երաժշտական բառը, բայց մենք մյուզիքլի ժանրի թատրոն ենք, ոչ թե օպերայիի և կամերային թատրոնի դեպքում առանձնահատկություն այն է, որ դերասաններն իրենք են և՛ երգողը, և՛ պարողը , և՛ բեմում կատարողը։ Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին հարցով, որ երաժշտական բառը, մեր թատրոնի դեպքում, իր ազդեցությունն արդեն կորցրել է, բայց մեր առաջարկը մերժվել է»,- նշեց դերասանուհին։
Անդրադառնալով երբեմնի դերասան, իսկ ներկայում պատգամավոր Հրաչյա Հակոբյանի դիտարկմանը, թե՝ կամերային երաժշտական թատրոնը մեռնող է և մեկ ներկայացում բեմադրելու համար մեկ տարի է պահանջվում, Անահիտ Կիրակոսյանը նկատեց․
«Այն որ ներկայացումը ստեցղծվում է մեկ տարում դա դեռ չի խոսում թատրոնի վատ լինելու մասին, ներկայացումը կարող է երկար նախապատրաստվել։ Հրաչյան, երբ աշխատում էր մեր թատրոնում, ուրախ էր աշխատում, հրաշալի էր աշխատում, շատ գոհ էր թատրոնի պայմաններից, մենք իրեն արքայազնի դեր էինք տվել, թե հիմա ինչն է փոխվել, ինչից է դժգոհում հարց է»,-նշեց դերասանուհին։
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը