16 07 2021

Իշխանական հատվածի մոտ չկա հաղթանակի տոնի զգացողութունը. քաղտեխնոլոգ



«Մեր հասարակության մեծ մասը դարձել է սպառողական հասարակություն»,-նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հրավիրված կոնֆերանսի ժամանակ:

 Ըստ Կարեն Քոչարյանի  հասարակության առողջ հատվածը պետք է ստեղծի հույսի մթնոլորտ և դա պետք է լինի ինչ որ արդյունք ստեղծելու շնորհիվ:

« Մենք դարձել ենք լոդր ազգ, որն ուզում է չաշխատել , բայց՝ օգտվել բոլոր բարիքներից:  Այդ ընտրություններից հետո կա մի հետաքրքիր մթնոլորտ, եթե ընդդիմադիր հատվածի մոտ կա ապատիա, իշխանական հատվածի մոտ չկա էյֆորիա՝ հաղթանակի տոնի զգացողութունը»:

Խոսելով՝ երկրում  ստեղծված վիճակից դուրս գալու ելքի մասին, քաղտեխնոլոգը մասնավորապես նշեց.

«Անկախ նրանից ով ինչ քաղաքական թևի է հարում,  պետք է սկսենք ստեղծել բարիք. սա է Հայաստանի՝  էս վիճակից դուրս գալու ճանապարհներից մեկը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ