12 07 2021

Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան

Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբից Էլինար Վարդանյանը գրում է.

Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։

Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 միլիոնանոց Իրանի և 1.3 միլիարդանոց Հնդկաստանի պատվաստման առաքելությունը, բայց երկու կարևոր հարց, ուղղված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին, Առողջապահության նախարարին և իրենց կառավարությանը։

  1. Ինչո՞ւ ենք մենք արդեն տևական ժամանակ ստանձնել այլ երկրների քաղաքացիների պատվաստման առաքելությունը։ Փաստորեն մեր տնտեսական վիճակը մեզ թույլ է տալիս հոգ տանել և զբաղվել նաև այլ երկրների քաղաքացիների առողջությանբ։ Ում փայլուն միտքն է եղել այս որոշումը։
  2. Ինչո՞ւ հենց հատկապես Հյուսիսային պողոտա։ Ինչո՞ւ է օտարերկրացիների պատվաստումն արվում հենց Երևանի կենտրոնում։ Ինչո՞ւ ոչ այլ վայրում, նույնիսկ այլ քաղաքում։ Այս ինչ ձգողական ուժ ունի այս պողոտան, որ հյուրերին տանում եք Հյուսիսային պողոտայով գլուխ գովալու, երեկոները անցկացնում պողոտայի սրճարաններում և ձեռքի հետ էլ վերածում եք հանրապետության թիվ 1 պոլիկլինիկայի։

Հիմա հասկանալի է, չէ՞, թե պատերազմի ժամանակ ինչպիսի վերաբերմունք է եղել առանցքային հարցերին։ Նույն կերպ է՞իք կազմակերպել Արցախի պաշտպանությունը, նույն կերպ է՞իք ղեկավարում պատերազմը, նույն կերպ ե՞ք պատրաստվում իրականացնել մեր երկրի սահմանազատումը, վարել բանակցություններ։

Ի վերջո չի կարելի բոլոր հարցերում լինել այսքան թափթփված, անկազմակերպ, անպատասխանատու։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ