ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։
Համաձան «Հայաստան» դաշինքի համամասնական ցանկի, մանդատի հաջորդ թեկնածուն հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։
Կվերցնի մանդատը, թե ոչ, դեռ հայտնի չէ։
Նշենք, որ Արմեն Չաչյանը նշել է, որ մանդատը վայր է դնում՝ իր մասնագիտական գործունեությանը՝ բժշկությանը վերադառնալու համար։ Բայց շեշտել է, որ բոլորովին հետ չի կանգնելու իր քաղաքացիական դիրքորոշումից ու քաղաքական կողմնորոշումից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը