«Հիմա քննարկում ենք՝ պատգամավորական մանդատը վերցնելու պարագայում իմ բուն աշխատանքը համատեղելու հարցը: Ուզում եմ հասկանալ, թե՝ որքանով է հնարավոր համատեղելիությունը՝ ԱԺ գնալու և իմ բուն աշխատանքի մեջ չթերանալու առումով, եկող շաբաթ արդեն հստակ կլինի և կտեղեկացնեմ որոշմանս մասին»,- Yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Ըստ դաշինքի ցուցակում Արմեն Չարչյանին հաջորդում է Միհրդատ Մադաթյանը:
«Օրակարգային հարցն այս իշխանությունների հեռացումն է, դա 24 ժամյա պայքար է․ այնպես որ կարևոր չէ ԱԺ-ում, թե՝ ԱԺ-ից դուրս, միշտ այդ պայքարի մեջ եմ»,- ասաց նա:
«2018 թվականից առ այսօր կոտրվել է հայի կամքը՝ դասագրքերը փոփոխելով, պատմությունը խեղաթյուրելով, Կուբայից տրանսվիստիտներ ներկրելով, հպարտ քաղաքացի գոռալով՝ փողոցներում խորոված անել-ուտելով, ատամները թափած վատ վիճակի մեջ Աբովյան փողոցը հակառակ քշելով, առանց կրթություն ունենալու ՀՀ-ում բարձ դիրք գրավելով, ավանտյուրիստ խաբեբա լինելով՝ ճշտի տեսանկյունից խոսելով… Ստեղծվել է մի իրավիճակ, որ շատերի համար դժվար է պատասխանատվություն վերցնել իր վրա։ Ստատիստիկ լավ հայն այսօր դարձել է կամազաուրկ, սա ազգային դեմքի ու դիմանկարի կորուստ է, էթնիկ հոգեբանության կորուստ է , պատմական բոլոր հաղթանակները կասկածի ենթարկելու կորուստն է, մեր բոլոր հերոսներին նվաստացնելու կորուստն է… Մտածված տանում են ազգի դեգրադացման, որովհետև ազգը կառուցվում է կրթության շնորհիվ»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ամեն ստոր բան պատրաստ են էս մարդիկ ասելու միայն իրենց վրայից պատասխանատվությունը գցեն և ինչ-որ լապշա կախեն դիմացինի ականջներին․ Երևանում դա չի ստացվում, բայց, ցավոք, շրջաններում ստացվում է: Իրենց դատավորը բռնի տեղահանված արցախցիներն են…»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ տարածշրջանը՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, նույնիսկ՝ Ադրբեջան, Վրաստան, համարում են Փաշինյանին պատուհաս:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը