Այսօր երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Փաշինյանի համակիրները հարձակվել էին ԲՀԿ շտաբի վրա։ Հարձակվողներից մեկը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի եղբայրն էր՝ Արազ Պապիկյանը, որն ի դեպ Քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։
Հիշեցնենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կազմակերպված քայլերթի ընթացքում միջադեպ էր տեղ ունեցել։
Փաշինյանի համակիրները հարձակվել էին ԲՀԿ շտաբի աշխատակիցների վրա, կզբում հայհոյանքներ հնչեցրել, այնուհետեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը