14 06 2021

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը ՀՀ-ում բիզնես են դարձել, ամբողջ կոնցեպտը վերանայելու ենք. Ռոբերտ Քոչարյան



Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե «Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է արդյոք թեթևացնել վարորդների բեռը՝ կապված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների և նշանակված տուգանքների հետ։

Հարցին պատասխանելով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ լինեն սահմանված նվազագույն կամ միջին աշխատավարձի հետ։

«Ամբողջ կոնցեպտը վերանայելու ենք։ Դրսում այդ գումարները փոխանցվում է բնակավայրին, և վերջում հաշվետվություն են ներկայացնում, թե ինչի վրա են ծախսել։ Այսօր ուղղակի գնում է բյուջե, ու ֆինանսների նախարարությունն է տնօրինում այդ գումարները, ինչքան գիտեմ՝ մի մասն էլ ոստիկանությունը։ Պետություն-մասնավոր մի սիստեմ են սարքել, որ և՛ մեկը, և՛ մյուսը շահագրգռգված են եղել շատ մարդ տուգանելու։ Հիմքը պետք է փոխենք, արդար հիմքի վրա չի դրվել։ Մարդկանց տուգանելով չպետք է բյուջե լցնես»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ