13 06 2021

Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ պարգևավճար է ստացել. Tert.am

Սուրեն Պապիկյանը 2020-ին աշխատավարձից շատ պարգևավճար է ստացել. Tert.am

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2020-ի ընթացքում աշխատավարձից ավել պարգևավճար է ստացել։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Պապիկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից։

 

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 12,00, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը 793 680 դրամ է: Հետևաբար՝ Սուրեն Պապիկյանի աշխատավարձը տարեկան կազմում է 9 524 160 դրամ:

Պապիկյանը 2020-ի ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն հայտարարգրել է 20 792 956 դրամ, հետևաբար՝ պարգևատրվել է 11 268 796 դրամով։

Պապիկյանը որպես տարեսկզբին բանկային հաշվին առկա դրամական միջոց՝ հայտարարագրել է 12,996,208 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 8,368,988 դրամ։ Նա տարեվերջին հայտարարգրել է 4 901 դոլար և 4 432 եվրո։

Որպես տարեվերջին առկա կանխիկ դրամական միջոց՝ Պապիկյանը հայտարարագրել է 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո։

Աշխատավարձից բացի որպես այլ եկամուտ՝ Պապիկյանը Ֆինանսների նախարարությունից ստացել է 1 938 796 դրամ։ Պապիկյանը նաև երկու վարկ է վերցրել․ Արդշինբանկ ՓԲԸ-ից՝ 18,167,377 դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ից՝ 874,895 դրամ։

Հիշեցնենք՝ Պապիկյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ