Կառավարության շենքի մոտից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցները դիմադրում էին եւ փորձում էին թույլ չտալ, որ տանեն իրենց ընկերներին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում, որի ժամանակ կետերով ներկայացնում էին իրենց կարծիքով պետական դավաճանության մասին փաստեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը