06 06 2021

Փոխանակ այս հարցերի պատասխանը տա, իմ նկարը սրբապատկերի պես բռնած՝ գնում-գալիս է․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երևանի Քանաքեռ և Նոր-Նորք վարչական շրջանի քաղաքացիների հետ հանդիպումից․

«Մեր ժողովրդի մի զգալի մասը մեզ որպես իշխանություն է ընկալում և արդեն այնպիսի հարցեր են տալիս, որոնք իրականում պետք է ուղղված լինեն գործող իշխանությանը։ Երևի նրանց հետ որևէ հույս չեն կապում։ Այլ կերպ չես կարող բացատրել, թե ինչու այդ հարցերը հենց նրանց չեն տալիս։ Նա էլ փոխանակ այդ հարցերի պատասխանները տա, հիմա էլ իմ նկարով է քայլում։ Եթե իմ ինքնագիրն է ուզում, խնդրեմ, կարող եմ հունիսի 21-ին մակագրել։ Սրբապատկերի պես բռնել՝ գնում-գալիս է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Զեյթունի և Նոր-Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ