01 06 2021

Փաշինյանը տեղյա՞կ է եղել Աբովյանի դիահերձարանում պահվող դիակներից

Փաշինյանը տեղյա՞կ է եղել Աբովյանի դիահերձարանում պահվող դիակներից

Երեկ ամբողջ հայ ժողովուրդը կրկին ցնցվեց այն սրբապղծությունից, որին ականատես եղանք Աբովյանի տուբերկուլյոզի դիահերձարանում, որտեղ գտնվում էին մեր հերոս զինվորների անթաղ մասունքներ, այն զինվորների, որոնք պահպանել են մեր հայրենիքի սահմանները, այդ թվում՝ այս իշխանությունների կոչերին անսալով՝ մեկնել են սահման և հերոսաբար ընկել՝ պաշտպանելով հայրենի հողը և դրա վրա ապրելու հայ ժողովրդի իրավունքը։ Այսօր նրանք անգամ չեն արժանանում նվազագույն տարրական վերաբերմունքի՝ հանձնվել իրենց ծնողներին և հուղարկավորվել արժանավայել։

Այդ առումով բացարձակ ցինիկ և անդընունելի է հնչում առողջապահության նախարարի, այսպես կոչված, բացթողում-ներողությունը, կարծես ինչ որ սովորական գրասենյակային սխալի մասին է խոսքը։ Ցանկացած բանական մարդու համար, կասկածից վեր է, որ այս դեպքով սովորական ներողություը չի կարող բավարար համարվել։ Սա ազգային խայտառակություն է, սա անմարդկային ողբերգություն է, և սրա համար բոլոր մեղավորները պետք է կրեն քաղաքական, իրավական և բարոյական ամենախիստ պատասխանատվությունը, առաջին հերթին ռեժիմի պատասխանատուի՝ իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի մակարդակով։

Այս արդեն ուժը կորցրած, բայց դեռ մինչ հունիսի 20 վերջին շունչերն անող իշխանությունը ուղղակի պարտավոր է՝

հրապարակավ ներկայացնել պարզաբանումներ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը անձամբ տեղյակ է եղել Աբովյանի դիահերձարանում անմարդկային պայմաններում զոհված զինվորների մասունքների պահվելու մասին, ոչ թե պահման պայմանների, այլ առհասարակ այդ զինվորների մասունքների պահման մասին, եթե տեղյակ է եղել, ապա

- Ի՞նչպիսի հանձնարարականներ է տվել պատասխանատուներին։

- Արդյո՞ք գոյություն ունեն այլ վայրում պահվող նման մասունքներ, որից ինքը տեղյակ է։

- Ի՞նչ վերաբերմունք ունի առողջապահության նախարարի ներկայացրած ներողություն-պարզաբանման մասին։

Պարտադիր է, անհապաղ իրավական պատասխանատվության ենթարկել իրավիճակի բոլոր պատասխանատուներին՝ առողջապահության նախարարից մինչև վերջին պաշտոնյան, ով իմասել է և փաստացի անարգել մեր հերոսների աճյունները։ Մասնավորապես՝ քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն՝  դիակն անարգանքի ենթարկելու համար (ՀՀ քրեական օերնգիրք, հոդված 265)։ 

Հանձնարարված ձևական ու անորոշ ժամկետներով ծառայողական քննությունը չի կարող բավարար լուծում լինել այս իրավիճակում։ Պատասխանատու պաշտոնյաները պետք է ոչ միայն ներողություն խնդրեն հայ ժողովրդից, այլ բացատրեն, թե ինչու է պատերազմի ավարտից 7 ամիս անց այսպիսի խայտառակ պատկեր հայտնաբերվում, և ենթարկվեն խստագույ պատասխանատվության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ