01 06 2021

Փոխոստիկանապետն ասում է, որ կանխատեսելի էր սպանությունների աճը



Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը անդրադարձել է Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբոր սպանությանն ու դիտարկմանը՝ ՀՀ-ում նման դեպքերը շատացել են։

Արա Ֆիդանյանը ասաց, որ կանխատեսում էին նման իրավիճակ։

«Դա կանխատեսվում էր՝ հաշվի առնելով պատերազմի շրջանը, զենք-զինամթերքի շրջանառությունը։ Մենք մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել։ Իսկ այն դիտարկումը, թե Ոստիկանությունը ոչնչով չի զբաղվում, անթույլատրելի է։ Մեր հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի պահպանումն է»,-ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ