Պարզվում է երեկ՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքը կառավարական 3-րդ մասնաշենք արգելելուց հետո ոստիկանության ու ցուցարաների միջև սկսված հրմշտոցից ու բախումների հետևանքով 5 քաղաքացի ու 6 ոստիկան է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուժջեի կատարողականի քննարկման հրավիրված փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն է հայտնել՝ լրագրողներին: Հարցին, ինչու են մարզերից մեկ ամիս շարունակ ոստիկանական ուժեր կենտրոնացվոմ Երևանում, փոխոտիկանապետը երևույթը նորմալ է համարել:
Քանի որ Երևանում տեղի են ունենում հանրահավաքներ, զանազան ակցիաներ, հետևաբար կարող են մարզերից Երևան այո ոստիկաններ գործուղվել, հասարակական կարգն ու անվտանգություն ապահովելու համար ուժեղացված ծառայությունն է գնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը