01 09 2022

Եթե չկան իրավական հիմքեր, այդ անձիք պետք է ազատ արձակվեին. փոխոստիկանապետը՝ Թուրքիայի քաղաքացիների մասին



Միջադեպ է տեղի ունեցել մի խումբ անձանց մասնակցությամբ, մանրամասներին քիչ ավելի ուշ կծանոթացնենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ Վեդիում տեղի ունեցած միջադեպին:

«Պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով ով է իրականում, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»:

Հարցին՝ քանի որ Թուրքիայի քաղաքացիներն ազատության մեջ են այս պահին, մտավախություն չկա՞, որ էլի նմանատիպ միջադեպեր կլինեն, փոխոստիկանապետն ասաց. «Մտավախություններ կան, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Եթե մտավախություն ունենք, այդ անձիք պետք է անընդմեջ կալանքի տակ պահվե՞ն, կամ անազատության, իհարկե ոչ: Եթե չկան իրավական հիմքեր, այդ անձիք պետք է ազատ արձակվեն»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ