«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով Newday.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հիմքով է ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ ու բերման ենթարկել նրանց։
Հակոբյանի խոսքով՝ որևէ բռնություն չի եղել, ամեն ինչ կատարվել է օրենքով սահմանված կարգով;
Փոխոստիականպետը դիմեց լրագրողին՝ ասելով. «անցեք առաջ»։
Լրագրողի դիտողության, որ իր հետ նման ձևով չխոսի՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Ուրիշ ձևա արդեն թույլ չես տալի, որ խոսեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը