21 06 2022

Փոխանակ առաջ գնալու, նորից 90-ականներն ենք թևակոխում՝ սպանություններ, ռազբորկեք. Աշոտ Գևորգյան



Երկրում անկառավարելի, ինչ-որ տեղ նաև կառավարելի քաոս է՝ թե իրավաբանական, թե սահմանադրական, թե հասարակական ու ինքնապաշտպանական դաշտում: Ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Աշոտ Գևորգյանը:

«90-ականները հիշում ենք, հիմա փոխանակ առաջ գնալու, գալիս ենք թևակոխում ենք նորից 90-ականներ՝ սպանություններ, ռազբորկեք: Պետություն կոչվածը մնացել է ՊՊԾ գնդի ձեռքում՝ ինչ-որ պաշտպանական ռեակցիա ունեցող, պաշտպանում է վարչապետին ու այս վարչախումբը»:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությանը՝ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, Աշոտ Գևորգյանը նշեց. «Դատկան համակարգը քարուքանդ են անում մի նախագահի համար, որ չգա, որը եղել է ամենապետականամետ նախագահը: Չզլանանք ասել, որ իր կառավարման ընթացքում 13 հազար քկմ-ը միացած էր Հայաստանին»:

Ավելին՝ տեսանյութով:   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ