31 05 2021

Պետք է վերանայվի և կարգավորվի․ Ռոբերտ Քոչարյանը՝ պարգևավճարների մասին



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․

«Ճապոնացիները մի հետաքրքիր թեզ ունեն․ նրանք ասում են՝ չկա վատ զինվոր, կան վատ գեներալներ։ Երբ որ ճապոնական որևէ մի ընկերության վիճակը վատանում է, և գումարների տնտեսման անհրաժեշտություն է առաջանում, առաջին հերթին կրճատում են ընկերության նախագահի աշխատավարձը։ Երբ որ սկսում են աշխատակիցներին կրճատել, սկսում են հենց ղեկավարի փոփոխությունից։ Մեր երկրում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, բայց ժամացույցի աշխատանքի պես միայն մի խնդիր է լուծվում՝ քայլած խմբակի պարգևավճարները ժամանակին պետք է հասնեն։ Իհարկե, սա պետք է վերանայվի։ Չպետք է նախարարի և ավագ մասնագետի աշխատավարձերի միջև 20 անգամ տարբերություն լինի»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ