28 05 2021

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ժամը 07։00-ից փակել են Սարդարապատի մուտքը լրագրողների ու քաղաքացիների համար

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ժամը 07։00-ից փակել են Սարդարապատի մուտքը լրագրողների ու քաղաքացիների համար

Չնայած նրան, որ պաշտոնապես հայտարարվել էր, որ մայիսի 28-ի կապակցությամբ Սարդարապատ տանող ճանապարհը և մուտքը քաղաքացիների համար փակ է լինելու ժամը 08։00֊ից մինչև 11։00֊ն, սակայն Ոստիկանության մի քանի տասնյակ մեքենաներ, ծառայողներ ու Նիկոլ Փաշինյանի անվտանգության` Պետական պահպանության ծառայության ծառայողներ ժամը 07։00-ից փակ են պահում Սարդարապատի մուտքը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև լրագրողների համար։ Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը։

Եղել են նաև լրագրողներ, որոնք դիմել են ՄԻՊ գրասենյակ՝ հայտնելով, որ խոչընդոտվում է իրենց աշխատանքը և հայտարարության մեջ լրագրողների աշխատանքի սահմանափակման մասին ոչինչ ասված չի եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ