«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում: Նրանցից շատերը թե’ առանձին զրույցներում, թե’ նիստերի ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել ու հասկացրել են՝ Վեհափառի մուտքը խոչընդոտելն իսկապես անթույլատրելի էր ու, ըստ էության, քայլ էր Եկեղեցու դեմ:
Չնայած ՔՊ «վերնախավի» արդարացումներին, թե՝ ոստիկաններն ընդամենը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով են կանգնեցրել Վեհափառին, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը ցույց է տվել, որ հաշտ չէ այդ միջադեպի հետ և դա համարում է քայլ՝ ընդդեմ Հայոց եկեղեցու: Սակայն, մեծ մասամբ նրանք այս մասին խոսում են մտերմիկ զրույցներում, իսկ հրապարակավ՝ 180 աստիճանով տարբեր բաներ են ասում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը