15 05 2021

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների նպատակները նույն են, բայց կան տարբերվող մոտեցումներ. Դավիթ Հարությունյան



«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների նպատակները նույնն են՝ անվտանգ ու զարգացող Հայաստան: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Մեր նպատակները նույնն են՝ անվտանգ ու զարգացող Հայաստան, մենք գիտակցում ենք, որ միակ միջոցը՝ նպատակին հասնելու, այս ազգակործան իշխանությունների հեռացումն է, այնուամենայնիվ կան մոտեցումներ, որոնք տարբերվում են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում, մենք համագործակցելու ենք, ուղղակի ընտրողներին առաջարկել ենք նաև այլընտրանք, այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ