14 05 2021

Ինչո՞ւ եք թողնում՝ թշնամին կեղծ քարտեզներով մեր պետական սահմանը շահարկի. Գորիսի փոխքաղաքապետ

Ինչո՞ւ եք թողնում՝ թշնամին կեղծ քարտեզներով մեր պետական սահմանը շահարկի. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանի համոզմամբ, տեղեկատվական դաշտը հիմա պետք է ողողված լիներ փաստարկներով, ճշգրիտ պատմական քարտեզներով:

Ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Հետաքրքիր է՝ ինչի՞ չեն օգտվում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների համալսարանի ներուժից։ Հիմա պիտի տեղեկատվական դաշտը ողողված լիներ փաստարկներով, վերլուծական նյութերով, ճշգրիտ, պատմական քարտեզներով։

Գոնե հիմա ակտիվացեք, տեղեկատվական հարթակները փաստերով ողողեք, ինչի՞ եք թողնում՝ թշնամին կեղծ քարտեզներով աշխարհի մակարդակով մեր պետական սահմանը շահարկի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ