2019 թվականին Ջազի միջազգային օրը բյուջեն եղել է ոչ թե 14 միլիոն, այլ շուրջ 22 միլիոն։ Մնացած 8 միլիոնը ես տրամարդել եմ որպեսզի Ջազ գերաստղը ներկա լինի Ջազի միջազգային օրը, որն անհևրաժեշտ էր, որեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված այսօրվա վարկանիշային մասով Երևանը հավասար լինի մյուս քաղաքներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը։
Նշենք, որ Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումը չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջանում, թե ինչի վրա են ծախսել Թատրոնի միջազգային օրը 45 միլիոն դրամը։ Խնդրում եմ պարոն քաղաքապետ, նույն էնտուզիազմով կարող եք հանձնանրարել ձեր ստորաբաժանմանը քննության առնի տվյալ փաստը»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը