Մեզ մոտ բնակչության շուրջ 25 տոկոսը աշխատում է գյուղատնտեսության ոլորտում և նման պարագայում կրճատել այդ նախարարությունը և անունը դնել օպտիմալացում, ուղղակի զավեշտ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանը ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեծ հարված է հասցված գյուղատնտեսությանը: Նախ պետք է վերանկանգնվի այդ նախարարությունը, որովհետև այդ ոլորտում այսօր քաղաքականություն մշակող մարմին, ըստ էության, չկա: Սա նորմալ չի, աննորմալ երեւույթ է:
Նաեւ ո՞նց կարելի էր կրճատել մշակույթի նախարարությունը: Մեր մտավորականությունն ահազանգում էր: Ինձ համար այս իշխանությունը մի զարմանալի հատկություն ունի՝ չլսել մասնագետներին: Ոնց որ մասնագետը թշնամի է: Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, կոմպլեքսներից, որ իրենք ոչ մի բանի մասնագետ չեն, թե ինչից, բայց սա մի բարդույթ է, որն ավերեց ոլորտները: Արդյունքն այն է, ինչ ունենք»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը մեր երկրի զարգացման շարժիչ ուժերից մեկն է լինելու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը