Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Վայոց Ձորի մարզ, մասնավորապես նա եղել էր Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում: Yerevan.Today-ի նկարահանող խումբը եղավ Վայոց Ձորի մարզում և փորձեց պարզել, թե ինչ նպատակով էր այցելել Փաշինյանը այնտեղ, ինչ հարցեր են ուղղել բնակիչները, ինչ ակնկալիքներ ունեն: «Նիկոլ Փաշինյանը եկել էր մանկապարտեզի բացմանը մասնակցեր, հետո մեզ ասաց, որ մեր մոտի հողերը չեն մշակվում, ուրիշ բան չասաց»,- մեզ հետ զրույցում ասացին Ռինդ գյուղի բնակիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը